Մակեդոնիայում բողոքում են երկրի անվանափոխության դեմ

12:15     28 փետրվարի, 2018

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում փետրվարի 27-ի երեկոյան հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ ի նշան բողոքի երկրի հնարավոր անվանափոխության դեմ, որի նախաձեռնությամբ հանդս է գալիս Հունաստանը: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, ցուցարարները պահանջել են դադարեցնել Հունաստանի հետ բանակցությունները և վանկարկել են «Կեցցե՛ Մակեդոնիան»:

Հիշեցնենք, որ Հունաստանն ու Մակեդոնիան արդեն երկու տասնամյակ է չեն կարողանում կարգավորել Մակեդոնիայի անվան շուրջ վեճը: Հունաստանը ներկայում արգելափակում է մակեդոնացիների եվրաատլանտյան ձգտումները, քանի որ հույների կարծիքով Մակեդոնիան յուրացրել է Հունաստանի հյուսիսային շրջանների մեկի անունը:


© armedia.am