Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ու նրա հանգուցյալ հայրը՝ Կիմ Չեն Իրը, 1990-ականներին գործածել են ամենայն հավանականությամբ կեղծ բրազիլական անձնագրեր՝ արևմտյան երկրների վիզաներ ստանալու համար, հայտնում է Reuters գործակալությունը։
Նշվում է, Յոզեֆ Պհակի և Իջոնգ Չոյի անուններով ձևակերպված անձնագրերը գործածվել են առնվազն 2 արևմտյան դեսպանություններում վիզաներ ստանալու համար։ Կիմ Չեն Ինի լուսանկարով անձնագրում որպես ծննդյան ամսաթիվ նշված է 1983 թվականի փետրվարի 1-ը, իսկ Կիմ Չեն Իրի լուսանկարով անձնագրում՝ 1940 թվականի ապրիլի 4-ը։
Գործակալության աղբյուրների խոսքերով, անձնագրերը կարող էին օգտագործվել Բրազիլիա, Ճապոնիա և Հոնկոնգ ուղևորությունների համար, սակայն պարզ չէ, արդյո՞ք այդ անձնագրերով վիզաներ տրվել են, թե՝ ոչ։
Բրազիլիայում Հյուսիսային Կորեայի դեսպանությունը հրաժարվել է մեկնաբանել գործակալության հրապարակած տեղեկությունները, իսկ Բրազիլիայի ԱԳՆ-ը հայտնել է, որ այդ կապակցությամբ արդեն ստուգումներ են անցկացնում։
Exclusive: North Korean leaders used Brazilian passports to apply for Western visas - sources https://t.co/hRXPM7NZPt via @GuyReuters pic.twitter.com/o5uK8klDT2
— Reuters Top News (@Reuters) 27 февраля 2018 г.