Իրաքյան իշխանություններին հաջողվել է Մոսուլում գերությունից ազատել 25 ռուս կանանց՝ իրենց երեխաների հետ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Չեչնիայի՝ մարդու իրավունքների հարցերով խորհրդի անդամ Հեդա Սարատովան։
Նշվում է, որ այդ կանանց մասին մոտ կես տարի ոչ մի տեղեկություն չի եղել։ Միայն վերջերս է պարզվել, որ Իրաքի «Հաշդ-ալ-Շաաբի» զինված խմբավորման գրոհայինները նրանց գերի էին պահում Բաղդադի պաշտոնական բանտում։
Ներկայում բոլորին տեղափոխել են Իրաքի բանտ, քանի որ նրանք պետք է կանգնեն դատարանի առաջ՝ հայտնելու, թե ինչ հանգամանքներում են հայտնվել Իրաքում։