Կ. Բեքարյանը հանդիպել է «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիայի նախագահին

17:28     28 փետրվարի, 2018

Այսօր՝ փետրվարի 28-ին, ՀՀ Ազգային Ժողովում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ-ում Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Կարեն Բեքարյանի հանդիպումը «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ Աննա Հարությունյանի հետ:

Քննարկվել են Հայաստանում ուկրաինական համայնքի խնդիրները, համայնքային կազմակերպությունների գործունեությունը և այլն: Աննա Հարությունյանը ներկայացրել է իրենց կազմակերպության կառուցվածքն ու ուկրաինական համայնքին համախմբելուն ուղղված ջանքերը, իր պատկերացումները խորհրդարանի հետ համագործակցության վերաբերյալ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել և զարգացնել բարեկամական խմբի և ուկրաինական համայնքի համագործակցությունը, այդ թվում՝ խմբի օրակարգում ներառելով համայնքին հուզող հարցերը:


© armedia.am