ԱՄՆ–ն փորձում էր վնաս պատճառել Իրանին, բայց դա այդպես էլ չհաջողվեց, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Մեկ ամսից ավել է, ինչ ականատես ենք մեր երկրին վնաս հասցնելու ԱՄՆ–ի փորձերին, բայց այդ փորձերը ձախողվել են»,–ասել է նա։ Նախագահը շեշտել է, որ Իրանը օտարերկրյա պետության կարիք չի զգում Պարսից ծոցի երկրների անվտանգությունն ապահովելու համար։
Թեհրանի ու Վաշինգտոնի հարաբերությունների համատեքստում նա հիշեցրել է, որ ամերիկյան ղեկավարությունն անտրամաբանական հայտարարություններ է արել Համապարփակ գործողությունների պլանի առնչությամբ, հավելելով, որ Իրանը կշարունակի գործել իր ազգային շահերին համապատասխան։