Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագրի նախագիծին, Բրյուսելում հայտնել է Բրեքզիթի հարցերով ԵՄ համակարգող Միշել Բարնյեն:
Նրա խոսքով՝ Բրեքզիթի գործընթացի հաջող ավարտի համար անհրաժեշտ է արագացնել աշխատանքը:
«2019 թվականի մարտի 30-ին Մեծ Բրիտանիան այլևս չի լինի Եվրամիության անդամ պետություն: Այժմ մենք պետք է բանակցենք տեքստի հիման վրա, քանի որ ժամանակը կարճ է: Այսօրվանից սկսած հարկավոր է վերջնական համաձայնության գալ նախագծի վերաբերյալ», - ասել է Բարնյեն: