Մարտի 3-7-ը Հայաստան կայցելի Լիոնի հայազգի քաղաքապետ Ժորժ Քեփենկյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով Lyonmag.com-ին, որտեղ մասնավորապես նշվում է, որ ամենևին էլ Քեփենեկյանի այցով չէ հիմք դրվելու Երևանի ու Լիոնի միջև համագործակցությանը. այն սկսվել է դեռևս 1992 թվականից:
Նախատեսվում է, որ այցի ընթացքում Երևանն ու Լիոնը կքննարկեն մինչև 2020 թվականը համագործակցության ծրագիրը:
Դրա շրջանակում նախատեսվում է համագործակցության խորացում տեղական ինքնակառավարման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման, տնտեսական և սոցիալական զարգացման, ուսումնական հաստատությունների համագործակցության խթանման, մշակույթի ոլորտներում: