Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական կայքում անցկացվող քվեարկության մասնակիցները կընտրեն ամսվա լավագույն «զինագործին»։ Կոչման հավակնորդներից մեկը Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն է, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
«Լավագույնի» կարգավիճակի հավակնորդները չորսն են. Մխիթարյանից բացի, քվեարկությանը մասնակցում են Ահարոն Ռեմզին և պաշտպաններ Նաչո Մոնրեալը, Էկտոր Բելյերինը։
Հարցմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։