Թուրքմենստանում կանայք Մարտի 8-ին նախագահից կստանան 11 դոլար

12:13     1 մարտի, 2018

Մարտի 8-ին Միջազգային օրվա կապակցությամբ Թուրքմենստանի կանայք կստանան 40 մանաթ (պաշտոնական փոխարժեքով 11 դոլար) նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի կողմից: Ինչպես հայտնում է NEWS.am-ը այս մասին փոխանցում է կառավարության ռուսալեզու «Նեյտրալ Թուրքմենիստան» թերթը:

Երկրի նախագահի ստորագրած հրամանի համաձայն՝ 40 մանաթի դրամական նվերը կստանան ձեռնարկություններում, հաստատություններում և կազմակերպություններում աշխատող կանայք՝ անկախ դրանց սեփականության ձևից:

Նախագահի 40 մանաթը կտրամադրվի կենսաթոշակային եւ պետական նպաստներ ստացող կանանց, ովքեր սովորել են ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում և կլինիկական օրդինատուրայում, Թուրքմենստանի նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիայի՝ ոչ պակաս 2 ուսումնական տարով դասընթացների ունկնդիրներին:

Նախագահական հրամանը տարածվում է նաև ուսանողների, աշակերտների և մանկական նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վրա:


© armedia.am