Մարտի 1-ին Ռուսաստանում նշում են Կատուների օրը: Ամբողջ աշխարհում Կատուների օրն ընդունված է նշել օգոստոսի 8-ին, սակայն Ռուսաստանում յուրահատուկ վերաբերմունք ունեն կատուների նկատմամբ:
Սոցհարցումները պարզել են, որ ռուսաստանցիների 59%-ը տանը նվազագույնը մեկ կատու է պահում: Սակայն սա դեռ ամենը չէ: Յուրաքանչյուր 10-րդ ընտանիքը տանը 2 կատու ունի, իսկ շատերը (ռուսաստանցիների 8 %-ը)՝ երեքից ավելի, փոխանցւմ է News.am-ը:
Ֆիլինոլոգիան՝ կատուների մասին գիտությունը, պնդում է, որ կատուները շատ խելացի են: Եվ եթե նրանք շների պես չեն վազում փայտի կտորի հետևից, ապա այն պատճառով, որ չեն ուզում կատարել «մարդու հիմար հրամանները»: