Գարնան առաջին օրը Օմանի սուլթանության ճանապարհներին հարևան ԱՄԷ-ի օրինակով կհայտնվեն «կանացի տաքսիներ»՝ նախատեսված կին վարորդների կողմից միայն կանանց տեղափոխելու համար։
Այդ նախաձեռնությունը հանդիսանում է բիզնեսում և աշխատանքում կանանց հավասար իրավունքներ շնորհելու Օմանի կառավարության քաղաքականության մաս։
Ի տարբերություն Օմանի սովորական՝ նարնջագույն-սև տաքսիների՝ «կանացի» տաքսիները կլինեն վարդագույնի, երկնագույնի և սպիտակի համադրությամբ։