«Հայրս հայ է, որևէ մեկն ինձ արյուն չի ներարկել». Եվգենյա Մեդվեդևա

15:52     1 մարտի, 2018

Փհենչհանում անցկացված օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևան խոստովանել է, որ չի մոռանում իր հայկական արմատների մասին։ Այս մասին ասել է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ում կազմակերպված ասուլիսի ժամանակ, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

Հանրահայտ գեղասահորդուհու հայրն ավելի վաղ ասել էր, որ դուստրը մանկական մրցաշարերին մասնակցել է Բաբասյան ազգանունով։

«Սկսեմ նրանից, որ որևէ մեկն ինձ արյուն չի ներարկել։ Հայրս հայ է, բայց ես այնքան էլ ծանոթ չեմ հայկական մշակույթին»,- ասել է Մեդվեդևան։

Նա խոստովանել է նաև, որ հայկական խոհանոցն իրեն այնքան էլ դուր չի գալիս, ինքն ավելի շատ ռուս է։

 


© armedia.am