Թաներ Աքչամ. Թուրքիան կրկին ստորագրեց պատմական սխալի տակ

11:10     2 մարտի, 2018

Ընթացք չտալով հայ-թուրքական արձանագրություններին՝ Թուրքիան հերթական անգամ ստորագրեց պատմական սխալի տակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նման տեսակետ հայտնել է հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը:

Նա ընդգծել է, որ, հայտարարելով արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը բարձրաձայնել է, ինչն արդեն հստակ էր: 

«Մարդկության պատմությունը լի է նման հարյուրավոր, անգամ հազարավոր բաց թողնված հնարավորություններով: Սա էլ մի մեծ հնարավորություն էր, որը բաց թողնվեց… Մեզ մնում է միայն ասել՝ ափսոս, և կրկնել՝ Թուրքիան կրկին ստորագրեց պատմական սխալի տակ», - ասել է Աքչամը:


© armedia.am