Հարավային Կորեայի խորհրդարանը որոշում է ընդունել կրճատելու աշխատանքային շաբաթվա տևողությունը՝ այն նախկին 68 ժամվա փոխարեն դարձնելով 52 ժամ։ Նախատեսվում է, որ այս օրենքը կնպաստի երկրում ծնելիության աճին:
Նոր աշխատանքային շաբաթը կազմված կլինի 40 հիմնական և 12 արտաժամյա աշխատաժամերից։
Հարավային Կորեայի տնտեեսական հետազոտական ինստիտուտի հաշվարկների համաձայն, նոր օրենքը գործատուներին կարժենա տարեկան 11 մլրդ դոլար:
Աշխատանքային շաբաթվա կրճատելու նախաձեռնությամբ հանդես է եկել նախագահ Մուն Չժե Ինը: