Ազգային ժողովը քվեարկությամբ ընտրեց ՀՀ 4-րդ նախագահին: ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 90, դեմ՝ 10 պատգամավոր:
Այս մասին ասաց ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: «Քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր: Քվեատուփում եղել է 101 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է համարվել մեկ քվեաթերթիկ: Այսպիսով, Արմեն Սարգսյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ»,-ասաց Մելիքյանը: