ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում ենք Կրեմլի մամուլի ծառայությունից:
Իր շնորհավորական ուղերձում ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ Արմեն Սարգսյանի գործունեությունն այս բարձր պաշտոնում կնպաստի հայ-ռուսական գործընկերային հարաբերությունների հետագա զարգացմանն ու եվրասիական ինտեգրման խորացմանը ՝ ի նպաստ երկու երկրների եղբայրական ժողովուրդների շահերի։