Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

19:57     3 մարտի, 2018

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան  Նազարբաևն անձամբ իր և ղազախ ժողովրդի անունից շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին, հայտնում է «Արմենպրես»-ը:

Շնորհավորական հաղորդագրությունում Ղազախստանի նախագահը, մասնավորապես, ասել է. «Աստանայի և Երևանի միջև բարեկամության և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված հարաբերություններն այսուհետ ևս շարունակելու են զարգանալ հօգուտ մեր երկրների` Ձեր ակտիվ աջակցության շնորհիվ»:

Ղազախստանի նախագահը Արմեն Սարգսյանին մաղթել է հաջողություն նման պատասխանատու պաշտոնում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:


© armedia.am