Փետրվարի 25-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում Արցախ-Ադրբեջան սահմանին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3000 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում մնալ թելադրողի դերում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: