Սենսացիա չեմ տեսնում այստեղ. Տիգրան Բալայանը՝ Կարեն Միրզոյանի նշանակման մասին

16:29     3 մարտի, 2018

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական դեռևս հունվարի սկզբից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Սենսացիա չեմ տեսնում այստեղ: Դեռևս հունվարից կայքում տեղադրված է տեղեկատվությունը, խորհրդականների ցանկում ավելացված է Կարեն Միրզոյանի անունը:  Նախարարների խորհրդականների նշանակման մասին առհասարակ չենք հայտնում», - ասաց նա:

Ավելի վաղ լրատվական կայքերը գրել էին, որ թեև Կարեն Միրզոյանի նշանակումը տեղի է ունեցել հունվարի սկզբին, սակայն լրատվամիջոցներում այդ տեղեկությունը հայտնվում է միայն հիմա:


© armedia.am