Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը գլխավորեց Կոսովայի ազգային ընտրանին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։ Կոսովոյի ազգային ֆեդերացիան Շալանդի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր:
Նշենք, որ Կոսովոյի հավաքականն Ազգերի լիգայում ընդգրկված է Ֆարերյան կղզիների, Մալթայի և Ադրբեջանի հետ նույն ենթախմբում:
Բերնար Շալանդն Հայաստանի ազգային թիմը գլխավորել է 2014-2015 թվականներին: