Գեմանիայում այսօր նշվում է Բեռլինյան պատի փլուզման 23-րդ տարելիցը: Այն համարվում է "սառը պատերազմի" և Եվրոպայի` "կոմունիստական" արևելքի և "կապիտալիստական" Արևմուտքի գաղափարական բաժանման խորհրդանիշը:
Այդ առթիվ այսօր միմջոցառումներ կանցկացվեն "Բեռլինյան պատ" հուշակոթողի մոտ, որը տեղակայված է Բերնաուեր շտրասում:
Բեռլինյան պատը կառուցվել է 1961թ. Գերմանիայի ղեկավար Վալտեր Ուլբրիխտի նախաձեռնությամբ՝ կապված երկտասարդ աշխատանքային ուժի և մասնագետների՝ աշխատանք գտնելու նպատակով դեպի Արևմտյան Գերմանիա մեկնելու հետ: Փշալարերից կազմված առաջին պատնեշները քաղաքը բաժանեցին
օգոստոսի 12 լույս 13-ի գիշերը, իսկ օգոստոսի 18-ին մեկնարկեց բետոնե շինության կառուցումը:
Արդյունքում պատն ավելի ու ավելի ամուր կառույցի էր վերածվում: Պատի գոյության շուրջ երեք տասնամյակների ընթացքում այն փորձել են անցնել հարյուրավոր մարդիկ, որոնցից 136-ն սպանվել են սահմանապահների կողմից:
1987թ. Բրանդենբուրգսկյան դարպասների մոտ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը ելույթ ունեցավ, որով կոչ արեց Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության Կենտրոնական հանձնաժողովի Գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբոչովին փլուզել պատը:
Արևելյան Բեռլինի և Արևմտյան Բեռլինի սահմանն ազատ անցնելու վերաբերյալ նոր օրենքները Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ղեկավարության կողմից հայտարարվեցին 1989թ. նոյեմբերի 9-ին: Առաջին արգելափակոցը բացվեց նույն օրը երեկոյան ժամը 10:30:
Նշենք, որ բացի Բեռլինյան պատի անկումից, այս օրը պատմության մեջ հայտնի է նաև որպես Միջազգային օր ֆաշիզմի, ռասիզմի և հակասեմիտականության դեմ:
Իսկ այսօրվա` նոյեմբերի 9-ի հատկանշական իրադարձություններից են նաև ներքոնշյալները
-1799-Նապոլեոն Բոնապարտը զինվորականության օգնությամբ տապալում է Դիրեկտորիայի համակարգը
-1911-Աշխարհում առաջին անգամ մեջքին ամրացվող պարաշյուտի բարեհաջող փորձարկում
-1927-Չինաստանում հայտնաբերվեց հսկայական պանդա
-1989-Նոյեմբերի 9 լույս 10-ի գիշերը, ինչպես արդեն նշվեց, սկսվեց Բեռլինյան պատի փլուզումը: Քաղաքացիներն Արևելքից Արևմուտք ազատ անցնելու հնարավորություն ստացան:
"Արմեդիա" ՏՎԳ
09.11.2012