Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության մեծամասնությունը հավանություն է տվել Քրիստոնեա-դեմոկրատական միություն և Քրիստոնեա-սոցիալական միության հետ «մեծ կոալիցիայի» ձևավորմանը, հայտնում է DW-ն:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ քաղաքական միության օգտին է քվեարկել շարքային սոցիալ-դեմոկրատների 66,02 տոկոսը: Քվեարկությանը մասնակցել է ԳՍԴԿ ընդհանուր 363494 անդամ:
Այսպիսով, Գերմանիայում վերանում է ամիսներ տևած սահմանադրական ճգնաժամը: