«Արցախ»-ը դուրս եկավ բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության կիսաեզրափակիչ, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Ա լիգայի 1/4 եզրափակչի պատախան խաղում «Արցախը» հյուրընկալվելիս 124-91 հաշվով հաղթանակ տարավ «Շիրակի» նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ, որտեղ ուժերը կչափի «Ուրարտուի» հետ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Հայկազ Գրիգորյանը (Շիրակ), ով վաստակեց 39 միավոր: