Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար Բունդեսթագը կանցլեր Անգելա Մերկելի թեկնածության շուրջ կքվեարկի մարտի 14-ին: Կիրակի օրը այս լուրը հաստատել է Քրիստոնեա-դեմոկրատական և քրիստոնեա-սոցիալական միությունների խորհրդարանական խմբակցության ղեկավար Ֆոլկեր Քաուդերը, հայտնում է «Արմենպրեսը»:
Ավելի վաղ քվեարկության օրվա մասին հայտնել Էին Գերմանիայի մի շարք զանգվածային լրատվամիջորցներ: Քաուդերը նշել Է, որ օրը համաձայնեցրել Է Բունդեսթագում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության նախագահ Անդրեա Նալեսի հետ:
«Մենք համակարծիք ենք, որ դա պետք է տեղի ունենա մարտի 14-ին»,- ասել Է նա: Ինչպես սպասվում Է, Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը պատգամավորներին Մերկելի թեկնածությունը կառաջարկի արդեն մարտի 5-ին: Բունդեսթագում քվեարկությունը կլինի գաղտնի: ՔԴՄ/ՔՍՄ-ն և ԳՍԴԿ-ն խորհրդարանում ունեն 399 տեղ 709-ից, ուստի Մերկելի վերընտրության հետ կապված ոչ մի կարգի խնդիրներ չպետք Է ծագեն: