2018 թվականին Չինաստանի ռազմական բյուջեն կկազմի 1.11 տրիլիոն յուան (175 մլրդ դոլար), այն 8 տոկոսով ավել է նախորդ տարվա ռազմական բյուջեից:
Ռազմական նոր բյուջեն հաստատվել է Պեկինում Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի տարեկան նստաշրջանի ժամանակ:
Ռազմական ծախսերի ավելացումը Չինաստանի մեծ ռազմավարական հավակնությունների նշան է: Չինաստանը շարունակում է արդիականացնել իր բանակը, որն ամենամեծն է աշխարհում, և զարգացնել ենթակառուցվածքները Հարավչինական ծովի վիճելի տարածքներում և Հնդկաստանի հետ սահմանային վիճելի շրջաններում: