Մարտի 5-ին Արևելյան Ղուտա է ժամանել ՄԱԿ-ի մարդասիրական օգնությունով 46 բեռնատար, հայտնում է France24-ը:
ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքերով բեռնատարերը բեռնված են դեղորայքով և սննդամթերքով՝ նախատեսված օգնության կարիք ունեցող 27 հազար 500 սիրիացու համար:
Հիշեցնենք, Արևելյան Ղուտայում երկու շաբաթվա ընթացքում զոհվել է մոտ 600, վիրավորվել ավելի քան 2 հազար մարդ: