Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը պրոմոութերական ընկերություն կբացի և հայ բռնցքամարտիկներին կօգնի դուրս գալ համաշխարհային հարթակ։ Այս մասին նա այսօր հայտնել է Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
«Հայաստանում մեծ ներուժ կա, բայց չկան համապատասխան պայմաններ: Նրանց սպարինգ մրցակիցներ են պետք, հատկապես մեքսիկացիներ»,- ասաց Դարչինյանը:
Բռնցքամարտիկի խոսքով` իր պրոմոութերական ընկերությունը հնարավորություն կտա սկսնակներին, ոչ թե արդեն պրոֆեսիոնալ մենամարտեր անցկացրած մարզիկներին:
«Մենք այստեղ չունենք պրոմոութերական կազմակերպություն, որը մեր մարզիկների համար ճանապարհ կբացի դեպի համաշխարհային պրոֆեսիոնալ ռինգ: Ես հայաստանցի բռնցքամարտիկներին կտամ այդ հնարավորությունը, որ իրենց ուժերը փորձեն, այստեղ մարզվեն, իսկ վերջին փուլն ԱՄՆ-ում պատրաստվեն»,- ասել է նա: