ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է սիրիական իշխանությունների դեմ նոր ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունը՝ ի պատասխան նրանց կողմից իբր քիմիական զենքի կիրառման վերաբերյալ տեղեկությունների: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկյան պաշտոնյաների:
Վերջիններիս հաղորդմամբ՝ Թրամփը պահանջել է «Ասադի կռավարարությանը պատժելու գործողությունների» տարբերակներ ներկայացնել քլորի կիրառմամբ հարձակումների մասին լուրերի ֆոնին:
Ինչպես հայտնել է աղբյուրներից մեկը, «Թրամփը դեռևս չի կողմնորոշվել կոնկրետ գործողությունների վերաբերյալ», հանդիպման մասնակիցներն որոշել են «շարունակել հետևել իրավիճակին»: