Ռոբոտ Ֆլիփին արագ սննդի «Քալի» ռեստորանում (Կալիֆորնիա) պատրաստում է բուրգեր, փոխանցում է «Լենտան»:
Բացի միաժամանակ 12 բուրգեր պատրաստելուց, Ֆլիփին կարողանում է նաև մաքրել գազօջախը, պատրաստել մսային ֆարշ՝ ավելացնելով ճիշտ քանակությամբ համեմունքներ:
Այդպիսի ռոբոտն արժե 60 հազար դոլար: Բացի այդ, ընկերությունը ստիպված կլինի ծախսել տարեկան 20 հազար դոլար մեքենայի սպասարկման համար:
Չնայած դրան՝ «Քալին» պատրաստվում է Ֆլիփիի նման ևս 50 ռոբոտ գնել ռեստորանի մասնաճյուղերի համար. դա կարագացնի սննդի պատրաստումը և կնվազեցնի թափոնների քանակը: