ԱՄՆ ֆլորիդա նահանգի սենատը հաստատել է դպրոցներում անվտանգության վերաբերյալ փաստաթուղթը՝ ուղղված զանգվածային սպանությունների կանխարգելմանը:
Փաստաթուղթն, ի թիվս այլնի, պարունակում է կետ, որի համաձայն շերիֆը կարող է դպրոցները հսկելու համար զինված կամավորների ընդունել: Վերջիններս պետք է անցնեն անվտանգության և հրազեն կիրառելու որակավորման բարձրացման 132 ժամյա դասընթաց, ունենա հոգեբույժի թույլտվությունը, իսկ աշխատանքի ընթացքում պարբերաբար թմրանյութերի թեստ անցնեն:
Միևնույն ժամանակ նշվում է, որ ուսուցիչները չեն կարող լինել կամավորական՝ չնայած Թրամփի առաջարկին թույլ տալ ուսուցիչներին զենք կրել:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Ֆլորիդայի դպրոցներից մեկում զանգվածային սպանություն էր տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել էր 17, վիրավորվել առնվազն 14 մարդ: