Թուրքիայի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան

13:58     6 մարտի, 2018

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն մարտի 12-ին եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Այս մասին ԱԳՆ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:

«Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին: Մեր ԱԳ նախարարը մարտի 12-ից 14-ը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա, որի ընթացքում կքննարկի բարձր մակարդակով Համագործակցության խորհրդի նիստի նախապատրաստման հարցը, ինչպես նաև կմասնակցի տուրիստական ցուցահանդեսին (Մոսկվայի միջազգային ցուցահանդես)»,- ասել է նա:


© armedia.am