Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՖԻՖԱ–ի ղեկավար Ջանի Ինֆանտինոյի հետ նկարահանվել է տեսանյութում, որը նվիրված է Ռուսաստանում նախատեսված Աշխարհի առաջնության խաղերի մեկնարկին։ Այս մասին փոխանցում է Lenta.ru-ն։
Տեսանյութում նկարահանվել են նաև նախկին ֆուտբոլիստներ, որոնք ներկայացնում են առաջնությանը մասնակցող 32 երկրները։