Սիրիայում կործանվել է ռուսական Ан-26 տրանսպորտային ինքնաթիռը: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ նախնական տվյալներով ինքնաթիռում եղել է 26 ուղևոր և անձնակազմի վեց անդամ. նրանք բոլորը զոհվել են:
Վթարը տեղի է ունեցել Հմեյմիմ օդանավակայանում վայրէջքի ժամանակ: Ինքնաթիռը բախվել է գետնին՝ չհասնելով մինչև թռիչքուղին՝ մոտ կես կմ հեռավորության վրա:
Նախնական տվյալներով` աղետի պատճառ կարող էր հանդիսանալ տեխնիկական անսարքությունը: