Ամերիկյան Forbes հանդեսը ներկայացրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային հերթական ամենամյա ցուցակը: Վերջինում հայտնվել են ազգությամբ երեք հայ գործարար:
«Միլիարդատերեր-2018» խորագիրը կրող վարկանիշում Ռուսաստանում գործունեություն ծավալող «Մագնիտ» ցանցի հիմնադիր, «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) 4 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցնում է 550-րդ հորիզոնականը:
«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը 3,7 միլիարդ դոլար կարողությամբ ընդգրկվել է 606-րդ հորիզոնականում: 2,7 մլրդ դոլար կարողությամբ արգենտինահայ գործարար, Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը զբաղեցնում է 887-րդ տեղը:
«Միլիարդատերեր 2018» վարկանիշային աղյուսակը 112 մլրդ դոլար կարողությամբ գլխավորում է Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը, 90 մլրդ դոլարով նրան հաջորդում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, իսկ 84 մլրդ-ով երրորդ տեղում է ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթը: