ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը հայտնել է Փհենյանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ 2017 թվականի փետրվարին Մալազիայի մայրաքաղաքի օդանավակայանում ԿԺԴՀ-ի ներկայիս առաջնորդ Կիմ չեն Ինի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության համար VX մարտական թունավոր նյութի կիրառման մեղադրանքով, հայտնում է Интерфакс-ը:
«ԱՄՆ-ը վճռականորեն դատապարտում է սպանության համար քիմիական զենքի օգտագործումը»,- ասվում է Պետդեպի տարածած հաղորդագրությունում:
Վերջինիս մեջ նաև նշվում է, որ Միացյալ Նահանգները բացահայտել է Կիմ Չեն Նամի սպանության համար Հյուսիսային Կորեայի կողմից VX թունավոր նյութի կիրառումը, որը վերագրվում է քիմիական զենքի դասին: