ՀՀ տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանն ասել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կապող հսկիչ-անցագրային կետը կարդիականացվի, փոխանցում է «Ռուսարմինֆոն»:
«Ռուսական և վրացական կողմերը համաձայնության են հասել Լարսում ճանապարհի ընդլայնման և հսկիչ-անցագրային կետի արդիականացման շուրջ: Շինարարությունը կսկսվի այս տարի: Մինչև տարեվերջ կավարտվի արդիականացումը, իսկ թունելի շինարարությունը ՝ ավելի ուշ», - հայտնել է տրանսպորտի նախարարը լրագրողների հետ զրույցում:
Պատասխանելով այլընտրանքային ճանապարհի հետ կապված՝ Վրաստանի վարչապետի հետ ունեցած քննարկումների վերաբերյալ լրագրողների հարցին՝ Մարտիրոսյանն ասել է, որ հարցը գտնվում է ուշադրության կենտրոնում, և Հայաստանը փորձում է գտնել այլընտրանքային ուղիներ, և այդպիսին է անվանել գործող լաստանավային երթուղին: