«Հասարակական անվտանգության և քրեական արդարադատության քաղաքացիական խորհուրդ» մեքսիկական ոչ կառավարական կազմակերպության փորձագետները կազմել են 2017 թվականին աշխարհի ամենավտանգավոր քաղաքների վարկանիշը:
Ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքը, որտեղ սպանության մակարդակը կազմել Է գրեթե 111 դեպք յուրաքանչյուր հարյուր հազար մարդու հաշվով: Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը վարկանիշի երկրորդ տեղն է զբաղեցրել: Աշխարհի ամենավտանգավոր քաղաքների եռյակը եզրափակում է Մեքսիկայի Ակապուլկո քաղաքը:
Վարկանիշում կա ընդամենը 50 քաղաք, որոնց մեծ մասը գտնվում է Լատինական Ամերիկայում: Ցուցակում ամենամեծ ներկայացուցչությունը Բրազիլիայինն Է և Մեքսիկայինը՝ 17 և 12 քաղաք համապատասխանաբար: