Չեչենների հետ քննարկվել է Գռոզնի քաղաքում հայկական համայնքի վերականգնման հարցերը

18:23     7 մարտի, 2018

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Չեչնիայի Հանրապետության Ազգային քաղաքականության, արտաքին կապերի, հրատարակչության և տեղեկատվության նախարար Ջամբուլաթ Ումարովի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի նախարարության Instagram-ի էջից։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Գռոզնի քաղաքում հայկական համայնքի վերականգնման վերաբերյալ, քննարկվել են նաև աշխարհի տարբեր երկրներում հայկական և չեչենական համայնքների համագործակցության հնարավորությունները:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորել է Չեչնիայի հայ համայնքի և հայ-չեչենական կապերի պատմության ուսումնասիրությունը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել օժանդակելու Չեչնիայի հայ համայնքի կայացմանը:

 

A post shared by МИННАЦ ЧР (@minnac_95) on Mar 6, 2018 at 1:54pm PST


© armedia.am