Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին ընդառաջ, Երևանի քաղաքապետարանի գլխավոր և երկրորդ մասնաշենքերում աշխատող կանանց և աղջիկներին մատուցվել է հաճելի անակնկալ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:
Առավոտյան նրանց դիմավորել են կենդանի երաժշտությամբ՝ Երևանի քաղաքապետի անունից նվիրելով վարդեր և շնորհավորական բացիկներ: