Թուրքերը՝ Աֆրինում Թուրքիայի դեմ կռվող քուրդ դեռահասների լուսանկարներ են հայտնաբերել

19:59     7 մարտի, 2018

Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության ժամանակ թուրքական կողմի մոտ է հայտնվել լուսանկարներ, որոնց  վրա պատկերված են 12-13 տարեկան սիրիացի զինված քուրդ դեռահասներ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Լուսանկարներից ակնհայտ երևում է, որ Թուրքիայի բանակի դեմ ինքնապաշտպանական մարտեր են մղում ոչ միայն տղա դեռահասները, այլև աղջիկները։ 

Լուսանկարները թուրք զինվորների կողմից հայտնաբերվել են քուրդ  զինյալների ապաստարաններում  և խրամատներում։

 


© armedia.am