Եվրամիությունը զգուշացրել է Բրիտանիային Բրեքզիթի բացասական հետևանքների մասին

23:26     7 մարտի, 2018

Եվրամիությունը զգուշացրել է Բրիտանիային Բրեքզիթի բացասական հետևանքների մասին: Երբ Լոնդոնը դադարի մաքսային միության մաս լինել, Բրյուսելի հետ առեւտրային հարաբերություններում բարդություններն արդեն անխուսափելի կլինեն:

Եվրամիությունից դուրս գալուց հետո Բրիտանիայի հետ հարաբերությունների մասին փաստաթուղթը ներկայացվել է մարտի 7-ին Լյուքսեմբուրգում կայացած համաժողովին:

Հիմնական դրույթները պետք է հաստատվեն Եվրամիության պետությունների եւ կառավարության ղեկավարների կողմից մինչեւ մարտի վերջը: 


© armedia.am