ԱՄՆ Կոնգրեսականներն Արցախին ու ՀՀ-ին 70 մլն դոլար աջակցություն տրամադրելու կոչով են հանդես եկել

19:14     8 մարտի, 2018

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի անդամներ Հել Ռոջերսն ու Նիթա Լոուին նամակով կոչ են արել 2019-ի ֆինանսական տարում ՀՀ-ին ու Արցախին 70 մլն դոլար ֆինանսական աջակցություն տրամադրել, փոխանցում է Panarmenian-ը:

 Հաղորդվում է, որ գումարից 6 մլն առաջարկվում է ուղղել Արցախի ականազերծմանը, 4 մլն՝ խաղաղության աջակցմանը։

30 մլն դոլար առաջարկվում է ուղղել ՀՀ-ին՝ որպես տնտեսական օգնություն, 10 մլն՝ որպես ռազմական օգնություն, 20 մլն՝ Մերձավոր Արևելքից փախստականներին տեղավորելու համար։

Նամակում կոչ է արվում նաև կասեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունն ու խստացնել զենքի վաճառքն արելող 907-րդ բանաձևը։


© armedia.am