ԿԺԴՀ-ի առաջնորդն ԱՄՆ-ի նախագահին առաջարկել է անձնական հանդիպում ունենալ, Դոնալդ Թրամփը համաձայնություն է տվել: Այդ մասին մարտի 8-ին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Հարավային Կորեայի ազգային անվտանգության խորհրդական Չոն Ըյ Յոնը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նա հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարը ցանկություն Է հայտնել «հանդիպել նախագահ Թրամփի հետ հնարավորինս շուտ»: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ղեկավարը համաձայնել է՝ հավելելով, որ ցանկանում է անձամբ հավաստիանալ, որ Կիմ Չեն Ինը հրաժարվել է իր միջուկային հավակնություններից, և պատրաստ է դա անել «մինչև մայիս»:
Սեուլի ներկայացուցիչը նաև հայտնել է Կիմ Չեն Ինի և Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի միջև սպասվող հանդիպման մասին: