ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի տնօրենի փոխտեղակալի հետ

11:54     9 մարտի, 2018

Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակում մարտի 7-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի տնօրենի փոխտեղակալ Գրետչեն Բիրկլի հետ: 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացված և իրականացվող ծրագրերի կարևորությանը: Քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները: Երկուստեք կարևորվել է նաև համագործակցության նոր ձևաչափ, մասնավորապես օժանդակությունից անցում առևտրային հարաբերությունների: 


© armedia.am