Քաբուլում առնվազն յոթ մարդ Է զոհվել մզկիթի մոտ իրականացված պայթյունից

16:10     9 մարտի, 2018

Մարտի 9-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում առնվազն յոթ մարդ է զոհվել շիաների մզկիթի մերձակայքում իրականացված պայթյունի հետևանքով: Եվս յոթ մարդ վիրավորվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղարին:

Մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է այն ժամանակ, երբ նրան կանգնեցրել են իրավապահ մարմինները:

Զոհվածների թվում մեկը ոստիկան է, ևս վեցը քաղաքացիական անձինք:


© armedia.am