Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը միացել է քաղաքական հայացքների համար ազատազրկված թուրք լրագրողներին ազատ արձակելու պահանջին։
Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել է․ «Այսօր Ահմեդ Շըքին, Մուրադ Սաբունջուին, Աքըն Աթալային բաց թողեք։ Վերջ տվեք խայտառակությանը։ Լրագրությունը հանցանք չէ։
Նշենք, որ Կարո Փայլանը մասնակցել է Cumhuriyet պարբերականի կալանված լրագրողների ազատ արձակման համար կազմակերպված բողոքի ակցիային։