Հայաստանի պատվիրակությունը՝ Պարալիմպիկ խաղերի բացմանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

19:30     9 մարտի, 2018

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում տեղի է ունեցել ձմեռային Պարալիմիկ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը։ Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ։ Ստասիկ Նազարյանը հանդես կգա դահուկավազքի 1 կմ սպրինտ մրցաձևում:

12–րդ Պարալիմպիկ խաղերը մասնակիցների քանակով ռեկորդային է՝ 48 երկրի 567 մարզիկ։ Առաջին անգամ Խաղերին մասնակցում են նաև Հյուսիսային Կորեայի, Վրաստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները։ Ռուսաստանի պատվիրակությունը (30 մարզիկ) Սոչի–2014–ի դոպինգային սկանդալի պատճառով որակազրկված է և հանդես կգա օլիմպիական դրոշով։ Ամենամեծ պատվիրակությունն ունի ԱՄՆ–ն՝ 68 մասնակից։

6 մարզաձևերում (դահուկային սպորտ, լեռնադահուկային սպորտ, բիատլոն, սնոուբորդ, հոկեյ, քյորլինգ) կվիճարկվի մեդալների 80 հավաքածու։

Փակման արարողությունը տեղի կունենա մարտի 18–ին։


© armedia.am