Պարալիմպիկ խաղերում Հայաստանի դրոշակակիր. «Երազի պես մի պահ էր»

11:43     10 մարտի, 2018

Պարալիմպիակ խաղերի բացման պաշտոնական արարողության Հայաստանի դրոշակակիր Ստաս Նազարյանի խոսքով մեծ պատասխանատվություն և պատիվ էր աշխարհին ներկայացնել Հայաստանը, գրում է «Արմենպրես»-ը:

«Դրական տպավորություններ ստացա: Պատասխանատվությունը մեծ էր, քանի որ ներկայացնում էինք Հայաստանը, առավել ևս, որ ես էի դրոշակակիրը: Երազի պես մի պահ էր:  Թեպետ արդեն 5-րդ անգամն եմ մասնակցում Պարալիմպիկ խաղերին, սակայն Խաղերից յուրաքանչյուրն իրենց յուրահատկությունն ունեն» - ասել է Նազարյանը:

Նշենք, որ Ստաս Նազարյանը Պարալիմպիկ խաղերին ելույթ կունենա մարտի 13-ին: Նա հանդես կգա դահուկավազքի 1 կմ սպրինտ մրցաձևում:


© armedia.am