Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի փոխադարձ մեղադրանքները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի։
Խոսելով ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին՝ Պուտինը նշել է, որ անհրաժեշտ է հանգիստ նստել, զրուցել և պարզել ամեն բան։ «Ես հավատում եմ եմ, որ գործող նախագահը ցանկանում է դա անել, սակայն կան ուժեր, որոնք նրան դա թույլ չեն տալիս», - ասել է Պուտինը։
ՌԴ նախագահի կարծիքով, Դոնալդ Թրամփը մեծ փորձ ունեցող արագ կողմնորոշվող գործարար է՝ չնայած այն հանգամանքին, որ քաղաքականության մեջ նորեկ է։ «Նա հասկանում է, որ եթե անհրաժեշտ է որևէ մեկի հետ հարթել հարաբերությունները, պետք է ներկայիս կամ պոտենցիալ գործընկերոջը վերաբերվել հարգանքով, - նշել է Պուտինը։ - Փոխադարձ մեղադրանքներն ու հարձակումները տանում են փակուղի»։