Ադրբեջանում ընդդիմությունը պահանջում է Ալիևի հրաժարականը

18:21     10 մարտի, 2018

Ադրբեջանում ընդդիմությունը ցույց է կազմակերպել` պահանջելով Ադրբեջանի իշխանությունների հրաժարականը։

Ինչպես փոխանցում է contact.az-ը՝ Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին, ելույթ ունենալով ցույցի ժամանակ, հայտնել է ցանկացած ճանապարհով ակցիայի կազմակերպումը տապալելու  իշխանությունների փորձերի մասին:

«Ձերբակալվել է 8 մարդ»,- ասել է Քերիմլին` նշելով նաև, որ ճնշման և ձերբակալությունների են ենթարկվել «Մուսավաթ»-ի անդամները։

Ցուցարարները հավաքվել են Իլհամ Ալիևի կողմից իշխանության ուզուրպացման դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու, որը կեղծիքի, օրենքների ու սահմանադրության համապատասխանեցման միջոցով ցանկանում է իր կառավարումը երկարացնել ևս 7 տարով։

«Եթե մենք անընդհատ լռենք, նա իշխանությունը ցմահ կսեփականացնի»,- ասել է կուսակցության ղեկավարը:

Նա Իլհամ Ալիևին մեղադրել է 15 տարվա կառավարման ընթացքում ոչ մի խնդիր չլուծելու մեջ։

«Նրանք միայն նպաստել են երկրում աղքատության աճին: Այն ամենն ինչ տեղի է ունեցել կոռուպցիայի և շարքային քաղաքացիների իրավունքների խախտմամբ, այդ ամենի դեմ ենք մենք այժմ բողոքում»,- ասել է Քերիմլին` կոչ անելով հաշվի առնել մյուս բռնապետների (հատկապես` Քադաֆիի) տխուր փորձը, որոնք չեն կարողացել օգտագործել ժողովրդից կողոպտված փողերը։

Բողոքի ցույցին մի քանի հազար մարդ է մասնակցել։


© armedia.am